Zham.am-ը գրում է․
Իր վերջին ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չմոռացավ հիշատակել նաև ՀՀ նախկին 2-րդ և 3-րդ նախագահների մասին: Քանի որ վերջիններիս գործուն ջանքերով էր նաև Ադրբեջանը կորցրել 90-ականներին իր տարածքի 20 տոկոսը, բնականաբար, Ալիևը չէր կարող չկիսվել ադրբեջանցիների հետ իրենց համար այն մտահոգության հետ, որ վերջիններիս հնարավոր վերադարձով Հայաստանը կրկին կարող է կրկնել իր 90-ականների հաղթանակը: Այն, որ նման մտահոգություն Ադրբեջանում կա՝ փաստ է: Սակայն Ալիևը փորձեց կրկին փարատել ադրբեջանցիների այդ մտավախությունը այն թեզով, թե Բաքուն այլևս թույլ չի տա նման շրջադարձ: Ճիշտ է դրա համար նա ոչ մի հիմնավոր փաստարկ չբերեց, միայն կրկնեց, որ ներկայիս Ադրբեջանը 90-ականների երկիրը չէ: Բացի այդ ակնարկեց, որ վերջին պատերազմով լեգիտիմ կարգով խաղի մեջ է մտել Թուրքիան: Բացի այդ, Բաքուն հույս ունի, որ Փաշինյանը ով հայությանը մեծ վնաս է հասցրել, գիտակցում է թե իր իշխանության կորուստը ինչ կնշանակի իր համար: Ալիևը, իհարկե, դրա մասին չխոսեց, սակայն բոլորն են հասկանում, որ այսօրվա Փաշինյանի իշխանության պահպահման համար առաջինը շահագրգռված են հենց Ադրբեջանն ու Թուրքիան:
Փաշինյանի օրոք նրանք «ազատագրեցին» Արցախից փաստացի 9 շրջան, Արցախի հարցը փաստացի փակման առաջ է կանգնած, Փաշինյանի օրոք Թուրքիան լեգիտիմ իրավունք ստացավ խառնվել մեր տարածաշրջանի գործերի մեջ և այսօր քննարկում է թուրքական աշխարհը Սյունիքի միջոցով կապելու հարցը:
Ո՞վ պետք է լիներ Փաշինյանի տեղը, որ նման նվեր մատուցեր Թուրքիային և Ադրբեջանին:
Այս տեսանկյունից Ալիևի մտահոգությունները հասկանալի են: Նրանք ամեն ինչ անելու են, որ Քոչարյանի և Սարգսյանի «հին» Հայաստանն այլևս չվերադառնա: Ավելին՝ Ալիևը Էրդողանի հետ միասին ցանկանում են օգնել Փաշինյանին կերտել «նոր» Հայաստան, առանց Ղարաբաղի և Սյունիքի: Իսկ հետագայում էլ, երբ այդ խնդիրները լուծվեն, առանց Սևանի և նույնիսկ Երևանի:
Չե՞ք հավատում, հիշեք թե մինջև 1915 թվականը երիտթուրքերը ինչ «խաղաղության դարաշրջան էին» առաջարկում այն ժամանակվա թրքահայությանը: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը